ՆԳՆ-ը կպարզի բոլոր այն անձանց, ովքեր գաղտնի կերպով փորձում էին աղավաղել փաստերը և ֆինանսական կամ այլ ազդեցությունների կիրառմամբ ներգործել դատավարության վրա

Ներքին գործերի նախարարությունը կպարզի բոլոր այն անձանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են գործել Խորավայի փողոցում տեղի ունեցած ծանր հանցանքի դատավարության արդյունքների վրա,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն՝ մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, ՆԳՆ-ը քննում է քրեական գործը այն հավելյալ հանգամանքները պարզելու համար, որոնք բացահայտվել են սպանության հիմնական գործի դատավարությանը:

«Հետաքննության նպատակն է, պարզել այն համապատասխան անձանց, ովքեր մշտապես, գաղտնի կերպով փորձում էին աղավաղել փաստերը (այդ թվում, փորձաքննության եզրահանգումները) և ֆինանսական կամ այլ ազդեցությունների կիրառմամբ ներգործել դատավարության վրա:

Երեկ արդեն հարցաքննվել է մի քանի անձ: Հարցաքննությունները և քննչական այլ գործողությունները շարունակվում են:

Այժմ ընթացող հետաքննության շրջանակներում, ներքին գործերի նախարարությունը կպարզի բոլոր այն անձանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են գործել Խորավայի փողոցում տեղի ունեցած ծանր հանցանքի դատավարության արդյունքների վրա»,- հայտարարել է Բորցվաձեն: