ՆԳՆ-ը Գիորգի Շաքարաշվիլու մահվան հանգամանքների և այդ գործով 17 անձի ձերբակալելու մասին տարածել է հայտարարություն
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Գիորգի Շաքարաշվիլու մահվան գործով ձերբակալված է 17 անձ: Ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմեր Բորցվաձեն գերատեսչությունում անցկացված մամլո ասուլիսին խոսել է Գիորգի Շաքարաշվիլու մահվան հանգամանքների մասին:
«Այս փուլում քրեական գործով անցկացված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում պարզվում է, որ ձերբակալվածները գործել են խմբային բռնության կազմակերպում, դրան մասնակցություն, ազատության անօրեն խափանում և երկու կամ ավել անձի նկատմամբ խմբային բռնություն:
Մասնավորապես. 2020 թվականի հունիսի 18-ին, Նարեկվավիի բնակավայրում հյուրընկալվող դեռահասների երկու խմբի միջև տեղի է ունեցել բախում, որը վերաճել է ֆիզիկական բռնության:
Ֆիզիկական բախումից հետո, կոնֆլիկտի մասնակից խմբերից մեկը վերադարձել է Թբիլիսի, հաշվեհարդար լինելու նպատակով կազմակերպել խմբային բռնություն և ավտոմեքենայով ուղևորվել Մցխեթա:
Ճանապարհին, Նարեկվավիի բնակավայրի հարակից տարածքում, կազմակերպված խմբի անդամները հարձակվել են դեռահասների վրա և հասցրել ֆիզիկական վնասվածք, երբ Գիորգի Շաքարաշվիլին և նրան ուղեկցող անձինք, բռնությունից խուսափելու նպատակով, փախել են Արագվի գետի ուղղությամբ:
Կազմակերպված խմբի անդամները հետևել են փախուստի մեջ գտնվողներին, ովքեր թաքնվել են գետի հունի հարակից տարածքում:
Գիորգի Շաքարաշվիլու դին 4 օր տևած որոնողարկարարական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Արագվի գետի հունի մեջ:
Քանի որ դատաբժշկական փորձաքննությունն ավարտված չէ և համապատասխանաբար, հայտնի չէ Գիորգի Շաքարաշվիլու մահվան պատճառը, շարունակվում են քննչական գործողությունները հնարավոր բոլոր տարբերակների շուրջ:
Մենք ակտիվ համագործակցում ենք մահացածի ընտանիքի հետ»,- հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալը: