ՆԳՆ-ը և ոստիկանությունը ստացել են կոնկրետ հանձնարարություն, որ Զուգդիդում, հատուկ գործողության ժամանակ արյուն չպետք է թափվեր, նրանք կատարել են հանձնարարությունը. Գիորգի Գախարիա
Ներքին գործերի նախարարությունն ու Վրաստանի ոստիկանությունը ստացել են հատուկ հանձնարարություն, որ Զուգդիդում հատուկ գործողության ժամանակ արյուն չթափվեր, նրանք ազնվորեն կատարել են այդ առաջադրանքը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, մեկնաբանելով Զուգդիդում իրականացված հատուկ գործողությունը:
Ինչպես հայտարարել է Գիորգի Գախարիան, երբ ընտրական համատեքստից ելնելով որոշ հեռուստատեսություններ, քաղաքական գործիչներ փորձում են, կոնվերտացնել քաղաքական արդյունքներում այն հիմնախնդիրները, որոնք կարող են կապ ունենալ ընթացիկ գործընթացի հետ, անբարոյականություն է:
«Ոստիկանն ու զինվորը հիմքն են, որի վրա կանգնած է Վրաստանի և մյուս բոլոր պետությունների կայուն և խաղաղ ապագան: Մեր զինվորներն ու ոստիկանները պաշտպանում են խաղաղությունը երկրում, յուրաքանչյուրիս և մեր երեխաների անվտանգությունը: Երբ ընտրական համատեքստից ելնելով որոշ հեռուստատեսություններ, քաղաքական գործիչներ փորձում են, կոնվերտացնել քաղաքական արդյունքներում այն հիմնախնդիրները, որոնք կարող են կապ ունենալ ընթացիկ գործընթացի հետ, անբարոյականություն է: Այսօր Վրաստանում, երբ ասում եք, որ ամեն օր կողոպուտ է լինում, սուտ է: Ներքին գործերի նախարարությունն ու Վրաստանի ոստիկանությունը ստացել են հատուկ հանձնարարություն, որ Զուգդիդում հատուկ գործողության ժամանակ արյուն չթափվեր, նրանք ազնվորեն կատարել են այդ առաջադրանքը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: