ՆԳՆ-ը երբեք չի լինի ծանր հանցանքների վրա համաներման լայն օգտագործման կողմնակից. Գիորգի Գախարիա
Ներքին գործերի նախարարությունը, երբեք չի լինի ծանր հանցանքների վրա համաներման լայն օգտագործման կողմնակից,-այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, արդարադատության համակարգի հիմնական շարժիչ ուժը պետք է լինի ոչ թե մարդկային դիրքորոշումը, այլ քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը:
Ինչ վերաբերում է Թբիլիսիում, Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանությանը, Գախարիան ասում է, որ այս կոնկրետ դեպքում պետք է անց կացվի շատ խիստ միջոցառումներ և հնարավորինս շուտ պետք է ավարտել հետաքննությունը:
Գիորգի գախարիան հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքը նախատեսում է 16-ից 20 տարով, կամ ցմահ բանտարկություն: Նախարարի խոսքերով, նման դժբախտ դեպքերը պետք է առավելագույնս պատժվեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan