ՆԳՆ. Դևդորակիում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգից ստացվել է տագնապի հաղորդագրություն, աշխատակիցները տարհանվել են Դարիալի անցակետից, իսկ ճանապարհը փակվել է նախազգուշական նպատակով
ՀՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում ստացվել է ահազանգ՝ Դևդորակի տարածքում տեղադրված վաղ ահազանգման համակարգից, որը արձանագրում է հունում հոսքի նվազագույն բարձրացման դեպքում փոփոխությունը։
Նախարարությունում նշում են, որ արձանագրության համաձայն, «Դարիալի» սահմանային անցակետից անվտանգ վայր է տարհանվել պարեկային ոստիկանության, մաքսային ծառայության, սահմանապահ ոստիկանության և բոլոր այն մասնավոր ընկերությունների աշխատակիցները, որոնք աշխատում են անցակետում։
«Մոնիթորինգ իրականացնելու նպատակով դեպքի վայրում գտնվում են ՆԳ նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումները։ Վնասվածք ստացած անձինք չկան։
Միաժամանակ, կանխարգելման նպատակով փակվել է ավտոճանապարհը։ Շարժումը սահմանափակվել է երկու ուղղություններով բոլոր տեսակի ավտոմեքենաների համար», – ասված է ՆԳ նախարարության հայտարարությունում։