ՆԳՆ-ը Շատիլիի ճանապարհին ընթացող փրկարարական աշխատանքների վերաբերյալ տարածում է հայտարարություն
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Շատիլիի ճանապարհին ընթացող փրկարարական աշխատանքների վերաբերյալ տարածում է հայտարարություն։
Ինչպես ասում են գերատեսչությունում, Դուշեթիում փրկարարական աշխատանքները իրականացվում են ներքին գործերի փոխնախարարի և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետի անմիջական ղեկավարությամբ։
«Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոմոբիլային ճանապարհի 64-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով, ուղևորատար միկրոավտոբուսը ձորն է ընկել մոտ 80 մետր բարձրությունից։ Պատահարի հետևանքով մահացել է 17 և ծանր վիրավորվել երեք մարդ։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները անձամբ ղեկավարում էին, ներքին գործերի փոխնախարար Իոսեբ Ճելիձեն և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մղեբրիշվիլին։
Չնայած սահմանափակ տեսողությանը, բարդ օդերևույթաբանական և ռելիեֆային պայմաններին, փրկարարական աշխատանքները իրականացվել են անվտանգության նորմերի լրիվ պաշտպանմամբ։ Տեղում կենտրոնացված էին պարեկային և քրեական ոստիկանության ներկայացուցիչները, փրկարարական ջոկատները և շտապ օգնության բժիշկները։
Փրկարարներին հաջողվել է ձորից դուրս բերել երեք տուժածի, որից հետո նրանց տեղափոխել են բժշկական հաստատություն։ Այս պահին նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ»-, ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ը դեպքի առթիվ հետաքննությունը սկսել է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով։
Դուշեթիի մունիցիպալիտետում, Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 17 և ծանր վիրավորվել երեք մարդ։