ՆԳ փոխնախարարը Կախեթիում և Շիդա Քարթլիում ներկայացրել է ոստիկանության դեպարտամենտների նոր տնօրեններին
Ներքին գործերի փոխնախարար, Վլադիմեր Բորցվաձեն Կախեթիի և Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտների աշխատակիցներին ներկայացրել է նոր ղեկավարներին:
Գերատեսչության հաղորդմամբ, Կախեթիի ոստիկանության դեպարտամենտը կգլխավորի, ոստիկանության գնդապետ Կախաբեր Մուրադաշվիլին, իսկ Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտը՝ ոստիկանության գնդապետ Իլիա Կվաղինիձեն:
Ինչպես հայտարարում են նախարարությունում, Վլադիմեր Բորցվաձեն հաջողություն է մաղթել Կախեթիի և Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտների նորանշանակ տնօրեններին: Կախաբեր Մուրադաշվիլին 2016 թվականից զբաղեցնում էր Գուրիայի ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը: Ինչ վերաբերում է Իլիա Կվաղինիձեին, ապա նա Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրենն էր 2020 թվականի մայիսից:
«Ներքին գործերի նախարարության կառուցվածքային և կադրային օպտիմալացման նպատակով, ոստիկանության դեպարտամենտներում պարբերաբար իրականացվում են կադրային փոփոխություններ: Գործառնական գործունեության առանձնահատկություններից ելնելով, փոփոխությունների նպատակը ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացումն է, երկրի և նրա քաղաքացիների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը»,- ասված է ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: