ՆԳ նախարարությունը հրապարակում է լեհ և վրացի քաղաքացիների միջև տեղի ունեցած հակամարտության կադրերը
Վրաստանի ՆԳ նախարարությունը հրապարակում է լեհ և վրացի քաղաքացիների միջև Թբիլիսիում, ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի ունեցած հակամարտության կադրերը։
«Հանրային բարձր հետաքրքրության պատճառով ձեզ ենք ներկայացնում լեհ և վրացի քաղաքացիների միջև տեղի ունեցած հակամարտության կադրերը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպի կապակցությամբ ձերբակալել են երկու անձի։ Հետաքննությունը ընթանում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով», – հայտնել է ՆԳ նախարարությունից։
ՆԳ նախարարության հաղորդմամբ, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները փոխադարձ վեճի հիման վրա Թբիլիսիում, ռեստորաններից մեկի մոտակայքում տարբեր տեսակի վնասվածքներ են պատճառել երեք լեհ քաղաքացիների, իսկ ֆիզիկական բախման ժամանակ մեղադրյալներից մեկը՝ Է.Գ.-ն, բութ առարկայով ֆիզիկական հարձակում է գործել նրանց վրա։ Միջադեպից հետո մեղադրյալները փախել են դեպքի վայրից։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինները թեժ հետապնդմամբ ձերբակալել են Է.Գ.-ին և Ս.Ջ.-ին։ Վիրավոր օտարերկրյա քաղաքացիները տեղափոխվել են կլինիկա՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար», – ասվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։