ՆԳ նախարարությունը Դմանիսիում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ տարածում է պաշտոնական տեղեկատվություն
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Դմանիսիում հակառակորդ կողմերին, հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանգստությունը, որպեսզի կենցաղային հողի վրա բախումը, չվերածվի արհեստական էթնիկական առճակատման,- այս մասին նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարության մեջ:
«Ներքին գործերի նախարարությունը, որպես կարգուկանոնի պահպանման պատասխանատու գերատեսչություն, կոչ է անում Դմանիսիում հավաքված քաղաքացիներին պաշտպանել օրենքի պահանջներն ու պահպանել հանդարտությունը: Ոստիկանությունը կգործի իրեն տրված մանդատի շրջանակներում և կարձագանքի ցանկացած օրենքի խախտմանը:
Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված քննչական միջոցառումների արդյունքում այս փուլում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսի 16-ին, Դմանիսիում, տեղացիները միմյանց բախվել են կենցաղային հողի վրա, ինչը վերածվել է խմբային բռնության: Ոստիկանությունը նույնականացրել է առերեսման մեջ ներգրավված անձանց, հետաքննության շրջանակներում կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:
Դմանիսիում առճակատման կրկնությունը կանխելու և իրադարձությունների արհեստական սրացումից խուսափելու նպատակով, ներքին գործերի նախարարության աշխատակիցները կենտրոնացված են տեղում և պահպանում են հասարակական կարգը:
Ներքին գործերի նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում հակառակորդ կողմերին, հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանդարտությունը, որպեսզի կենցաղային հողի վրա բախումը, չվերածվի արհեստական էթնիկական առճակատման», – հայտարարում են ՆԳ նախարարությունում: