ՆԳ նախարարությունը անում է առավելագույնը, որպեսզի պաշտպանված լինի Զուգդիդում պատանդ վերցված քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը և ժամանակին տեղի ունենա նրանց ազատումը. Կախա Սաբանաձե
Ներքին գործերի նախարարությունը անում է առավելագույնը, որպեսզի պաշտպանված լինի Զուգդիդում պատանդ վերցված քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը և ժամանակին տեղի ունենա նրանց ազատումը,- այս մասին հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Կախա Սաբանաձե:
Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ը լրատվամիջոցներին կոչ է անում դադարեցնել ուղիղ ազդանշանը դեպքի վայրից:
«Զուգդիդում գործ ունենք շատ ծանր դեպքի հետ, մեր քաղաքացիներին պատանդ են վերցրել: Ահազանգ ստանալուն պես հետաքննություն է սկսվել, ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ներքին գործերի նախարարությունը անում է առավելագույնը, որպեսզի պաշտպանված լինի Զուգդիդում պատանդ վերցված քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը և ժամանակին տեղի ունենա նրանց ազատումը: Ցավոք, եղել են դեպքեր, երբ մի քանի լրատվամիջոցներ ուղիղ եթերում միացրել է հանցագործին, ինչը ուղղակիորեն սպառնում է իրավապահ մարմինների գործունեությանը և միջոցառումների իրականացման արդյունավետությանը: Ուստի մենք կտրականապես պահանջում ենք բոլոր լրատվամիջոցներից, այդ թվում բջջային կապի օպերատորներից, անջատել ուղիղ ազդանշանը ՝ պատանդների, իրավապահների և շարքային քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու, ինչպես նաև ոստիկանական միջոցառումների արդյունավետ իրականացնելու համար: Հակառակ դեպքում պետությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել օրենքով նախատեսված բոլոր լծակները`դա ապահովելու համար»,- հայտարարել է Սաբանաձեն: