ՆԳ նախարարության գլխավոր տեսչությունը խարդախության փորձի մեղադրանքով ձերբակալել է սահմանային ոստիկանության աշխատակցի
Վրաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցները, իրականացրած հետաքննչական և օպերատիվ միջոցառումների արդյունքում, խարդախության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալել են սահմանային ոստիկանության աշխատակցի, 1985 թվականին ծնված Դ.Ա.-ին:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը քաղաքացիներից մեկից բանտարկության մեջ գտնվող երեխային ազատելու դիմաց, խաբեությամբ գումար է պահանջել: Մեղադրյալի անձնական խուզարկության ժամանակ, որպես ապացույց իրավապահները առգրավվել են խարդախության ճանապարհով ստացած գումարը», – ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Խարդախության փորձի փաստով հետաքննությունը ընթանում է, Վրաստանի քրեական օրենսգրքի 19-180-րդ հոդվածի երրորդ մասով: Հանցագործությունը նախատեսում է պատիժ՝ վեցից ինը տարով ազատազրկում: