ՆԳ նախարարը և ԿԸՀ-ի նախագահը խորհրդարանական ընտրությունների անվտանգ և խաղաղ միջավայրում անցկացման ապահովման նպատակով, կնքել են փոխհամագործակցության հուշագիր
ՆԳ նախարարը և ԿԸՀ-ի նախագահը խորհրդարանական ընտրությունների անվտանգ և խաղաղ միջավայրում անցկացման ապահովման նպատակով, կնքել են փոխհամագործակցության հուշագիր

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին և Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան 2020 թվականի հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների անվտանգ և խաղաղ միջավայրում անցկացման ապահովման նպատակով, կնքել են փոխհամագործակցության հուշագիր:

ՆԳՆ-ի փոխանցմամբ, նախարարության և կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգված աշխատանքը կապահովի ընտրությունների գործընթացում անվտանգության առավել պաշտպանություն:

«Ըստ հուշագրի, ներքին գործերի նախարարության և ԿԸՀ-ի միջև իրավասության շրջանակներում կիրականացվի կողմերի միջև տեղեկության համակարգված փոխանակում: Բացի այդ, համագործակցությունը նկատի ունի համատեղ թրեյնինգների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում: Սահմանվել են ընտրական ժամանակաշրջանում կողմերի միջև համագործակցության ձևերը և համապատասխան իրավական շրջանակը»,- հայտարարում են ՆԳՆ-ում: