ՆԳ նախարարը «Բասիանի» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված ոստիկանին կփոխանցի արիության շքանշան
«Բասիանի» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ, աշխատանքային պարտականությունները կատարելիս վիրավորված ոստիկանին՝ արիության համար, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան կփոխանցի շքանշան,- այս մասին հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին՝ այսօր անցկացված ճեպազրույցին:
Նաթիա Մեզվրիշվիլու խոսքով, «Բասիանի» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այս պահի դրությամբ բավարար է:
«Բասիանի» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել է ոստիկանության մեկ աշխատակից և ակումբի անվտանգության աշխատակցի երկու անդամ:
Նշենք, որ մեղադրյալը Դիդուբե-Չուղուրեթիի վարչության 4-րդ բաժնի ղեկավարի տեղակալին ընթացիկ տարվա հունվարի 13-ին սառը զենքով մարմնական վասնվածք է հասցրել: