ՆԳ նախարարը հայտարարություն է արել անչափահասների սպանության գործով
ՆԳ նախարարը հայտարարություն է արել անչափահասների սպանության գործով

Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության կապակցությամբ հայտարարություն է արել Վրաստանի ներքին գործերի նախարարը:

Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, այս գործով մանրամասները կհրապարակվեն քիչ ուշ: Նախարարի խոսքերով պատժվելու են բոլոր այն անձինք, ովքեր կապ են ունեցել այս սպանությունների հետ:

«Առաջին հերթին ցանկանում եմ ցավակցել զոհված անչափահասների ընտանիքներին: Այսօր մեր բոլորի ուշադրությունն ուղված է այս մեծ ողբերգության նկատմամբ, մեր իրավապահներին հաջողվեց կարճ ժամկետում բացահայտել հանցագործությունը: Սպանության մեջ մեղադրվողներից մեկն արդեն ձերբակալված է, իսկ երկրորդ մեղադրյալին հաջողվել է դիմել փախուստի: Մենք արդեն գիտենք թե ով է երկրորդ հանցագործը և այս պահին ընթանում են որոնողական գործողություններ»,- ասել է նախարարը:

Գիորգի Գախարիայի խոսքերով գործով հարցաքննվել է մոտ 150 մարդ և այստեղից քչերն են հայտնել համագործակցելու ցանկություն: