Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը կրակոցներ են եղել, կան վիրավորներ

21:20, 28.07.2025

Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը կրակոցներ են եղել, կան վիրավորներ, իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 07:30-ին՝ խաղատան մուտքի մոտ։

Հարձակվողը ձերբակալվել է և, այլ վիրավորների հետ միասին, տեղափոխվել է հիվանդանոց։

Հարձակման դրդապատճառը այս փուլում անհայտ է։

Նմանատիպ