Նեթանյահուն հաստատում է, որ անմեղ մարդիկ են զոհվել Գազայի հատվածում երեկ Իսրայելի ռազմական հարձակման ժամանակ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա չկրկնվի։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատում է, որ Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել։
«Ցավոք, անցած 24 ժամվա ընթացքում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Մեր ուժերն անզգուշաբար հարվածել են Գազայի հատվածում գտնվող անմեղ մարդկանց: Ահա թե ինչ է լինում պատերազմում:Մենք մանրակրկիտ կուսումնասիրենք և կապի մեջ ենք կառավարությունների հետ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման բան չկրկնվի»,- ասել է Բենիամին Նեթանյահուն։
Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետեւանքով զոհվել է «World Central Kitchen» բարեգործական կազմակերպության յոթ աշխատակից։