Ներքին գործերի նախարարությունում ներդրվելու են նոր ոստիկանական թվային արտադրանքներ. Վախտանգ Գոմելաուրի
Խորհրդարանում, հանձնաժողովների միավորված նիստում, ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին խոսել է հաջորդ տարի նախարարությունում ծրագրված նորությունների մասին:
Գոմելաուրիի հայտարարությամբ, հանցագործության դեմ պայքարելու և կանխելու նպատակով, կներդրվեն ոստիկանական թվային նոր արտադրանքներ:
«Ոստիկանական նոր թվային արտադրանքներ – կներդրվի հանցագործությունների անանուն հաղորդման հարթակ: Հանցագործության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, սահմանային անցակետերում կներդրվի դեմքի ճանաչման տեսավերլուծական համակարգ (NEC)», – հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:
Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությունը տարածել է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: