Ներքին գործերի նախարարությունը շարունակում է պայքարը «Գողական աշխարհի» դեմ. Վախտանգ Գոմելաուրի
Ներքին գործերի նախարարի թեկնածու, Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությամբ, նախարարությունն ապագայում կշարունակի անզիջում պայքարը «Գողական աշխարհի» դեմ: Այս մասին նա հայտարարել է օրենսդիր մարմնում, հանձնաժողովների համատեղ նիստում:
«Նախարարությունը շարունակում է անզիջում պայքարը «Գողական աշխարհի» դեմ: Ակտիվ միջոցառումներն անց են կացվում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում ՝ օտարերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցությամբ», – հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:
Ինչպես նշել է ՆԳ նախարարի թեկնածուն, գերատեսչությունը կրկին շարունակում է պայքարել թրաֆիքինգի դեմ:
«Կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության զեկույցը, համաձայն որի Վրաստանը լիովին համապատասխանում է թրաֆիքինգի կանխարգելման համար անհրաժեշտ միջազգային չափանիշներին և պահպանում է իր տեղը առաջին զամբյուղում», – ասել է Վախտանգ Գոմելաուրին: