Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Էլենե Խոշտարիայի կալանավորման վերաբերյալ
Ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիայի կալանավորման վերաբերյալ։
Գերատեսչության տվյալներով՝ Էլենե Խոշտարիան կալանավորվել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի նախընտրական պաստառները վնասելու գործով։
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 1979 թվականին ծնված Էլենե Խոշտարիային՝ գույքը վնասելու մեղադրանքով։
Քննչական նյութերի համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 14-ին մեղադրյալները վնասել են «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուի նախընտրական պաստառները Թբիլիսիի Մելիքիշվիլի պողոտայում։
Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը վերաբերում է գույքի վնասմանը կամ ոչնչացմանը։
«Հանցագործությունը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։