Ներքին գործերի նախարարությունը մեկ անձի է ձերբակալել երկու անձի դիտավորյալ սպանության համար
Ներքին գործերի նախարարությունը մեկ անձի է ձերբակալել երկու անձի դիտավորյալ սպանության համար

 

ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ միջոցառումների եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում թեժ հետքերով ձերբակալել են 1980 թվականին ծնված Ի.Կ. -ին : Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Թբիլիսիում որսորդական հրացանից մի քանի կրակոցներով վիրավորել է 1985 թվականին ծնված Բ.Բ.-ին և նրա ընկերոջը՝ 1984 թվականին ծնված Ն.Ա.-ին Ստացած վնասվածքների հետեւանքով երկուսն էլ տեղում մահացել են։

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում Ի.Կ.-ին ձերբակալել են թեժ հետքերով:

Իրավապահները որպես ապացույց վերցրել են հանցագործության զենքը։

Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «Լ» ենթակետով, որը վերաբերում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված երկու անձի դիտավորությամբ սպանությանը։

Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։