Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Գիորգի Ահոբաձեի նկատմամբ՝ խմբակային բռնության մեղադրանքով
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Գիորգի Ահոբաձեի նկատմամբ՝ խմբակային բռնության մեղադրանքով

2025 թվականի նոյեմբերի 2-ին Գիորգի Ախոբաձեի կողմից հանրային անվտանգության կառավարման կենտրոն 112-ին արված հաղորդման հիման վրա Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Իսանի-Սամգորիի գլխավոր վարչության աշխատակիցները սկսել են նախաքննություն՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետով, որը վերաբերում է խմբակային բռնությանը։ Այս մասին ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում։

Հայտարարության համաձայն՝ իրականացված քննչական գործողությունների և վկաների հարցաքննության արդյունքում պարզվել է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարակից տարածքում՝ տաքսիով տեղաշարժվելու ժամանակ, Գիորգի Ախոբաձեին ճանապարհը կտրել է ավտոմեքենա, որից իջած երկու անձ նրան ֆիզիկապես հարվածել են։

«Հարցաքննության ժամանակ հենց Գիորգի Ախոբաձեն հայտնել է, որ չի կարող ճանաչել հարձակվողներին։ Իրականացված հանցանքի վերաբերյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկման նպատակով նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ-ն կոչ է անում բոլոր անձանց՝ լինի դա տուժող թե վկա, համագործակցել քննության հետ, քանի որ դա կարևոր է գործի օպերատիվ բացահայտման և մեղավորների պատժման համար», – նշված է ՆԳՆ հայտարարությունում։