Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է Թուրքիայի քաղաքացու՝ Վրաստան թմրանյութերի առանձնապես խոշոր չափի ապօրինի ներմուծման համար
Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցները, առանձնապես մեծ չափով թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման, պահման և Վրաստան ներկրման մեղադրանքով, ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի՝ 1993 թվականին ծնված Ու.Օ.-ին։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ն։
«Իրավապահները Սարպիի սահմանային անցակետի տարածքում, կասկածյալի անձնական խուզարկության արդյունքում, առգրավել են որպես ապացույց առանձնապես մեծ քանակությամբ՝ 21 փաթեթով փաթեթավորված «կոկաին» տեսակի թմրամիջոց։
Քննությունը կատարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն», – նշված է հաղորդագրության մեջ։