Ներքին գործերի նախարարությունը Դոդո Գուգեշաշվիլին վիրավորելու և նրա որդու սպանության կապակցությամբ տարածել է պաշտոնական լրատվություն
Ներքին գործերի նախարարությունը Դոդո Գուգեշաշվիլին վիրավորելու և նրա որդու սպանության կապակցությամբ տարածել է պաշտոնական լրատվություն:
«Այսօր ստացված հաղորդագրության համաձայն, 1958 թ. ծնված Դ.Գ.-ին և նրա որդուն 1985 թ. ծնված Գ.Գ.-ին, Դիղոմի թաղամասում, սեփական բնակարանում անհայտ անձը հրազենային վնասվածքներ է հասցրել:
Գ.Գ.-ն մահացել է տեղում, իսկ Դ.Գ.-ին կրիտիկական վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները և ընթանում են ակտիվ հետաքննչական միջոցառումներ»,- ասված է ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով հետաքննությունը իրականացվում է 108-րդ և 109-րդ հոդվածներով (կանխամտածված սպանություն):
Հեղինակ -
Edgar Barsegyan