Ներքին գործերի նախարարություն. Ըստ նախնական տեղեկությունների՝ զինված անձը ներխուժել է Քութայիսիում «Վրաստանի բանկ»-ի մասնաճյուղ
Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Քութայիսիում, Շոթա Ռուսթավելիի պողոտայում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղում շարունակվող ոստիկանական օպերացիայի վերաբերյալ։
Գերատեսչության հաղորդմամբ, ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացված են Քութայիսիում, Շոթա Ռուսթավելիի պողոտայում գտնվող բանկի մոտ։
Ըստ ՆԳ նախարարության՝ նախնական տեղեկություններով՝ զինված անձը ներխուժել է «Bank of Georgia»-ի մասնաճյուղ։
«Հարձակման մասին ծանուցումը ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցներն անհապաղ արձագանքման ռեժիմով շրջափակել են դեպքի վայրի շրջակայքը։ Ներկա պահին տեղում մոբիլիզացված իրավապահները իրականացնում են բոլոր անհրաժեշտ և անհետաձգելի ընթացակարգերը, ինչպես նաև քննչական և օպերատիվ միջոցառումները։
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին պահպանել անվտանգության նորմերը և տեղում ենթարկվել ոստիկանների ցուցումներին»,- ասված է հաղորդագրությունում։