Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, Կախեթիի ոստիկանությունը թմրանյութ իրացնելու փորձի համար ձերբակալել է մեկ անձի, առգրավվել է առանձնապես խոշոր չափի թմրանյութ
ՆԳ նախարարության Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի հետաքննչական և դետեկտիվների վարչության աշխատակիցները, համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացման փորձի մեղադրանքով ձերբակալել են նախկինում դատապարտված 1999 թվականին ծնված Ն.Բ.-ին: Այս մասին նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։
Գերատեսչության հաղորդմամբ, հանցագործությունը պատժվում է մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
«Թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալված Ն.Բ.-ի անձնական, տրանսպորտային միջոցի և բնակելի տանը խուզարկությամբ իրավապահները, ինչպես նաև նրա մատնանշած վայրերից որպես ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափի՝ «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոց։
Քննչական գործողությունների արդյունքում ոստիկանները հայտնաբերել են՝ կպչուն ժապավեններ, էլեկտրական կշեռք, բջջային հեռախոս և անօդաչու թռչող սարք, որոնց միջոցով մեղադրյալը նախապես ուսումնասիրում էր թմրամիջոցների տեղադրման վայրը։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ և 19-260-րդ մասերի 5-րդ և 7-րդ մասերով»,- ասված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ։