Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են հինգ թմրավաճառի
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թբիլիսիում, Փոնիճալայի թաղամասում, Աջարիայում, Կախեթիում, Գուրիայում, Շիդա Քարթլիում և Սամեգրելոյում թմրահանցանքի մեղադրանքով ձերբակալվել է 13 մարդ: Ձերբակալվածներից հինգը թմրավաճառներ են,-այս մասին նախարարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Մամուկա Ճելիձեն:
«Ընդհանուր առմամբ առգրավվել է՝ 2750 հաբ «էքստազ», մոտ մեկ կիլոգրամ «ՄԴՄ», մոտ մեկ կիլոգրամ կոկաին, 530 հաբ «սուբոտեքս», 100 հաբ «սուբոքսին», 200 գրամ ամֆետամին, 13,6827 գրամ հերոին, 94 հաբ մետադոն և այլն»,-հայտարարել է Ճելիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan