Ներքին գործերի նախարարը հանդիպում է անցկացրել պարեկային ոստիկանության դեպարտամենտում
Ներքին գործերի նախարարը հանդիպում է անցկացրել պարեկային ոստիկանության դեպարտամենտում

Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հանդիպում է անցկացրել Պարեկային ոստիկանության դեպարտամենտի ղեկավար անձանց և աշխատակիցների հետ։

ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ նախարարը շրջել է դեպարտամենտի ենթակառուցվածքներում, աշխատանքային տարածքներում և միասնական սպասարկման կենտրոնում, ինչպես նաև զրուցել է աշխատակիցների հետ և ծանոթացել նրանց գործունեությանը։

«Սուլխան Թամազաշվիլին շնորհակալություն է հայտնել պարեկային ոստիկանության աշխատակիցներին՝ իրավակարգի պահպանման, հանցավորության դեմ պայքարի և ճանապարհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված գործունեության համար: Հանդիպմանը քննարկվել են պարեկային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, քաղաքացիների համար ոստիկանական ծառայությունների հասանելիության բարելավման նպատակով ընթացիկ և պլանավորված նախագծերը: Նախարարը նաև նշել է, որ ոստիկանների համար աշխատանքային պայմանների բարելավումը և ոստիկանական ենթակառուցվածքների թարմացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ աշխատանքները ակտիվորեն կշարունակվեն», – ասված է ՆԳՆ-ի տեղեկատվության մեջ: