Ներքին գործերի նախարարը հանդիպել է Հատուկ քննչական ծառայության պետի հետ
Ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին ճանաչողական հանդիպում է ունեցել Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կացիտաձեի հետ։ Տեղեկությունը տարածում է ՆԳ նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ հանդիպմանը ներկա են եղել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Շալվա Բեդոիձեն և տեղակալներ Ալեքսանդր Դարախվելիձեն, Իոսեբ Ճելիձեն և Գիորգի Բութխուզին, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության ղեկավարի տեղակալներ Գիորգի Կվարացխելիան և Նաթիա Սոնղուլաշվիլին։ Վախտանգ Գոմելաուրին հաջողություն է մաղթել Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավարներին հետագա գործունեության մեջ և ընդգծել գերատեսչությունների միջև համակարգման կարևորությունը։ Ներքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Հատուկ քննչական ծառայության և ՆԳ նախարարության միջև առկա համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ավարտին կողմերը երկու գերատեսչությունների միջև համակարգված համագործակցության պատրաստակամություն են հայտնել։