Ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին իր տեղակալ, Գիորգի Բութխուզի հետ միասին ստուգել է սպասարկման գործակալության Ռուսթավիի կենտրոնական վարչության վերանորոգված շենքը: Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, սպասարկման գործակալության տնօրեն, Բեսիկ Տեփնաձեն հյուրերին ծանոթացրել է ընթացիկ նորությունների հետ և ցույց է տվել վերանորոգված ենթակառուցվածքը:
Ըստ ՆԳՆ-ի, Ռուսթավիի կենտրոնական վարչության նորոգված, ժամանակակից դիզայնի շենքը հագեցած է նորագույն սարքավորումներով և գույքով: Շենքի ենթակառուցվածքը լավ հագեցած է և լիովին հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:
Փետրվարի 1-ից ամբողջ երկրում սպասարկման գործակալության աշխատակիցները, իրենց գործունեությունը շարունակում են հարմարավետ, ժամանակակից և որակյալ աշխատանքային համազգեստով:
Վախտանգ Գոմելաուրին դիտել է նաև Ռուսթավիի գործնական քննության հրապարակը և SKODA RAPID քննչական նոր մեքենաները, որոնք հագեցած են ժամանակակից GPS համակարգով:
«Քննչական մեքենաների ավտոպարկը թարմացվել է Ռուսթավիի և Գորիի սպասարկման գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում:
Փետրվարի 1-ից, վարորդական իրավունք ստանալու ցանկացողները «B» անվանակարգի գործնական քննություն կհանձնեն ժամանակակից GPS համակարգով հագեցած`SKODA RAPID մակնիշի տրանսպորտային միջոցներով, իսկ Վրաստանի մյուս կառուցվածքային ստորաբաժանումներում քննությունները կրկին կհանձնվեն SHKODA FABIA ավտոմեքենաներով:
Բացի այդ, փետրվարի 1-ից, սպասարկման գործակալության Գորիի կառուցվածքային ստորաբաժանումում քաղաքացիները գործնական քննություն կհանձնեն «B» անվանակարգի վարման իրավունքի համար նախատեսված նոր գործնական փորձարկման հրապարակում, իսկ Քութայիսիի սպասարկման կենտրոնում ՝ C1, C, D1, D, C1E, D1E, CE և DE անվանակարգերի քննության համար կազմակերպվել է նոր գործնական հրապարակ»,- նշված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ: