Ներքին գործերի նախարարը այցելել է Գորիում հարձակման հետևանքով վիրավորված և տուժած ոստիկաններին
Ներքին գործերի նախարարը այցելել է Գորիում հարձակման հետևանքով վիրավորված և տուժած ոստիկաններին

Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն այցելել է Գորիում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված և վնասվածքներ ստացած ոստիկաններին։

Նախարարության հաղորդմամբ՝ նախարարը բժիշկներից ստացել է մանրամասն տեղեկատվություն տուժած իրավապահների առողջական վիճակի վերաբերյալ։

«Գելա Գելաձեն այցելել է կլինիկայում գտնվող ոստիկաններին և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում։ Նախարարի հետ միասին տուժած ոստիկաններին այցելել են առաջին տեղակալ Ռոլանդ Մեսխին և Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության տնօրեն Կախաբեր Մուրադաշվիլին», – ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։

ՆԳՆ տվյալներով՝ 2025 թվականի հուլիսի 16-ին, Գորիի մունիցիպալիտետի Խելթուբանի գյուղում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, Շիդա Քարթլիի ոստիկանության վարչության աշխատակիցների վրա մի քանի քաղաքացու կողմից հարձակում է իրականացվել։ Դեպքի արդյունքում երեք ոստիկան վիրավորվել է սառը զենքով, իսկ մեկի մոտ արձանագրվել են տարբեր տեսակի վնասվածքներ դեմքի շրջանում։

Շիդա Քարթլիի ոստիկանության աշխատակիցները, միջադեպի հետ կապված, որպես մեղադրյալ ձերբակալել են հինգ անձի։ Քննությունը տարվում է քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի երկրորդ մասով։