Ներքին գործերի նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքում
Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն և առաջին տեղակալ Ռոլանդ Մեսխին աշխատանքային հանդիպում են անցկացրել Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Ներքին գործերի նախարարը շնորհավորել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ։
Գելա Գելաձեն ոստիկանության դեպարտամենտի ներկայացուցիչներից մանրամասն տեղեկություններ է ստացել հանցագործության դեմ պայքարի, ինչպես նաև ոստիկանության կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ և տվել է համապատասխան հանձնարարականներ աշխատանքային գործընթացի վերաբերյալ։