Ներքին գործերի նախարարը աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Ռաչա-Լեչխումիի և Ստորին Սվանեթիի շրջաններում
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Ռաչա-Լեչխումի և Վերին Սվանեթիի տարածաշրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ նախարարության՝ Գելաձեն ոստիկանության բաժինների ղեկավարներից ստացել է մանրամասն տեղեկատվություն իրենց գործողության տարածքում հանցավորության դեմ պայքարի և կանխարգելիչ միջոցառումների մասին, ինչպես նաև ծանոթացել է հանցագործությունների վիճակագրությանը և բացահայտման ցուցանիշներին։
«Գեկա Գելաձեն այցելել է ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումներ Ռաչա-Լեչխումի և Վերին Սվանեթիի տարածաշրջանում։ Նա տեղում ծանոթացել է Սահմանային ոստիկանության դեպարտամենտի, Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Քրեա-փորձագիտական վարչության աշխատանքային տարածքներին, տեխնիկային և սարքավորումներին։
Նախարարը հանդիպել է նաև ոստիկանության աշխատակիցներին, խոսել նախարարության առաջնահերթ ուղղությունների մասին և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։
Աշխատանքային հանդիպումներին մասնակցել են ՆԳՆ առաջին տեղակալ Ռոլանդ Մեսխին, ինչպես նաև նախարարի տեղակալներ Ալեքսանդր Դարախվելիձեն և Գիորգի Բութխուզին», – ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։