Ներդրումների արդյունքը երկրի բնակչությունը կզգա մոտ ապագայում. Բրունո Բալվաներա
Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) ներկայացուցիչը Հարավային Կովկասում Բրունո Բալվաներան գնահատել է Վրաստանում արտասահմանյան ներդրումների վիճակագրությունը և հայտարարել, որ դրա արդյունքը երկրի բնակչությունը կզգա մոտ ապագայում:
«Սա մեծ նախագծեր են, գազատար, երկաթգիծ, Հէկեր: Ժամանակ է պետք, որ բնակչությունը զգա այս արդյունքը: Վրաստանը երկիր է, որի հանդեպ արտասահմանցի ներդրողները ունեն մեծ հետաքրքրություն: Այս վիճակագրությունը հերթական ապացույցն է այն բանի, որ Վրաստանը կանգնած է ճիշտ ուղղու վրա»,-հայտարարել է Բալվաներան:
Վրաստանի վիճակագրության դեպարտամենտի տվյալներով, ուղիղ արտասահմանյան ներդրումները Վրաստանում 2017 թվականին աճել են 16 տոկոսով և կազմել 1,861 մլրդ. ամն դոլար:
Հեղինակ -
Edgar Barsegyan