Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է մոտ 2000-ի

21:05, 28.08.2026
Նեպալում ջրհեղեղի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է մոտ 2000-ի։
Նեպալի ոստիկանության հայտարարության համաձայն՝ թարմացված տվյալներով, ավերիչ ջրհեղեղի և սողանքի հետևանքով առնվազն 1 924 մարդ հայտարարվել է անհետ կորած։ Ոստիկանության փոխանցմամբ՝ նրանց թվում կա 36 տարբեր երկրների 575 քաղաքացի։
Ինչպես հայտնի է, տարերքին զոհ է գնացել կամ անհետ կորած է համարվում Հնդկաստանի 183, ԱՄՆ-ի 65, Ուկրաինայի 62 և Մեծ Բրիտանիայի 33 քաղաքացի։
Բացի այդ, Նեպալում աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 579-ի։
Ինչ վերաբերում է Տիբեթին, այստեղ տարերային աղետին զոհ է գնացել առնվազն հինգ մարդ։

Նմանատիպ