Նեպալում աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 626-ի, իսկ ավելի քան 2400 մարդ համարվում է անհետ կորած

11:21, 29.08.2026
Նեպալում աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 626-ի, իսկ ավելի քան 2400 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «ԲիԲիՍի»-ն՝ հղում անելով Նեպալի աղետների կառավարման գործակալությանը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս ցուցանիշը գերազանցում է Նեպալի ոստիկանության կողմից քիչ առաջ տարածված տվյալը, որի համաձայն զոհերի թիվը 616 էր։
Զգալիորեն ավելացել է նաև անհետ կորածների թիվը։
Ի գիտություն՝ Նեպալում աղետը պատճառել է օգոստոսի 26-ին սառցադաշտի փլուզումը, ինչի հետևանքով Նեպալ-Չինաստան սահմանի երկու կողմերում գտնվող հիմալայան գետահովիտներում ժայռաբեկորների, սառույցի, ցեխի և քարաբեկորների ուժգին սելավ է առաջացել։

Նմանատիպ