Նեպալի վարչապետ Շարմա Օլին հրաժարական է տվել: BBC-ի փոխանցմամբ՝ Շարմա Օլիի քարտուղարությունը հաստատել է հրաժարականը։
Վարչապետի կողմից ստորագրված հայտարարության մեջ նշվում է, որ նա հրաժարական է տվել երկրում ստեղծված ճգնաժամը սահմանադրությանը համապատասխան լուծելու համար։
Նախկինում հաղորդվել էր, որ մայրաքաղաք Կատմանդուի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է որոշ չվերթներ՝ լայնածավալ բողոքի ցույցերի պատճառով։
Ձեր տեղեկության համար՝ Նեպալում լայնածավալ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել է կարգավորել սոցիալական ցանցերի հարթակները՝ կեղծ լուրերի, ատելության խոսքի և առցանց խարդախության դեմ պայքարելու համար։ Դրան չնայած՝ երկրում շարունակվում են ակտիվիստների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև բախումները։ Ոստիկանության հետ բախումների ժամանակ զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։