Նեպալի իշխանությունը չեղարկում է սոցիալական ցանցերի արգելքը զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին
Նեպալի կառավարությունը վերացրել է սոցիալական ցանցերի արգելքը։
Ռոյթերսի տվյալներով՝ կառավարությունը որոշում է կայացրել երկրում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերից հետո։ Ոստիկանության հետ բախումների ժամանակ զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը։
Բացի այդ, Նեպալի կառավարությունը պարետային ժամ է սահմանել մայրաքաղաք Կատմանդուում։ Հրատարակության տվյալներով՝ Նեպալում այժմ հասանելի են բոլոր սոցիալական հարթակները։
Նեպալում լայնածավալ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել է, որ սոցիալական ցանցերի հարթակները պետք է կարգավորվեն պետության կողմից՝ կեղծ լուրերի, ատելության խոսքի և առցանց խարդախության դեմ պայքարելու համար։