Նենսի Փելոսին հանդիպել է Թայվանի նախագահի հետ
Թայվանում գտնվող ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հանդիպել է երկրի նախագահ Ցայ Ին-Վենի հետ: Ցայ Ին-Վենը շնորհակալություն է հայտնել ամերիկացի սենատորին Թայվան կատարած այցի և անսասան աջակցության համար։ Թայվանի նախագահը օրինակ է բերել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա:
«Ժողովրդավարական Թայվանի դեմ բռնությունը ուժեղ ազդեցություն կունենա հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ Թայվանը չի հանձնվի, և մենք կշարունակենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը»,- ասել է Ցայ Ին-Վենը։
Մյուս կողմից, Նենսի Փելոսին ասել է, որ Ամերիկան երբեք չի լքի Թայվանը։
«Այսօր մեր պատվիրակությունը, որով ես հպարտ եմ, եկավ Թայվան՝ հասկացնելու, որ մենք չենք մոռանալու Թայվանի հանդեպ մեր պարտավորությունները և հպարտ ենք մեր ամուր բարեկամությամբ։ Այժմ, առավել քան երբևէ, Թայվանի հետ Ամերիկայի համերաշխությունը վճռորոշ է: Եվ սա հենց այն ուղերձն է, որը մենք բերել ենք այստեղ»,- ասել է Նենսի Փելոսին։