Նենսի Փելոսիից հետո Կոնգրեսի պատվիրակությունն այցելեց Թայվան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցին հաժորդեց Կոնգրեսի հինգ հոգուց բաղկացած պատվիրակության անակնկալ այցը Թայվան: Տեղեկությունը տարածում է BBC -ն։
Թայվանում ամերիկյան ինստիտուտի հայտարարության համաձայն՝ պատվիրակության անդամները Թայվանում են գտնվում հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանով շրջագայության շրջանակներում և կղզում կմնան մինչև երկուշաբթի։
Պատվիրակությունը գլխավորում է դեմոկրատ սենատոր Էդ Մարկին: Խումբը Թայվանի իշխանությունների հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգության, առևտրի և ներդրումային հարցեր։ Երկուշաբթի նրանք կհանդիպեն նախագահ Ցայ Ին-Վենի հետ։
Նշենք, որ 12 օր առաջ Նենսի Փելոսիի այցին հաջորդել է Չինաստանի դժգոհությունը, ինչովէլ պայմանավորված Թայվան կղզու շուրջ մեկնարկել են լայնածավալ զորավարժությունները, որոնք շարունակվում են այսօր։