Նեապոլում պատշգամբի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել

11:20, 23.07.2024

 

Իտալական Նեապոլ քաղաքում պատշգամբի փլուզման հետևանքով երկու մարդ է մահացել, 13-ը՝ վիրավորվել։

Այս մասին տեղեկություն են տարածել տեղական լրատվամիջոցները։

Վիրավորների թվում երկուից ութ տարեկան յոթ երեխա կա։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Նմանատիպ