«NBC News». Իրանում խոցված ամերիկյան F-15-ի անձնակազմի անդամներից մեկին ամերիկացի զինվորականները փրկել են, շարունակվում է երկրորդ անդամի որոնողափրկարարական գործողությունը
«NBC News». Իրանում խոցված ամերիկյան F-15-ի անձնակազմի անդամներից մեկին ամերիկացի զինվորականները փրկել են, շարունակվում է երկրորդ անդամի որոնողափրկարարական գործողությունը

Իրանում խոցված ամերիկյան F-15 կործանիչի անձնակազմի անդամին փրկել են ամերիկացի զինվորականները։ Այս մասին «CBS News»-ին տված հարցազրույցում հայտնել են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Աղբյուրները հաստատում են տեղեկությունն այն մասին, որ խոցված ամերիկյան F-15 կործանիչի անձնակազմի մեկ անդամ փրկվել է ամերիկյան ուժերի կողմից։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, F-15-ի անձնակազմը բաղկացած է ընդհանուր երկու հոգուց, հետևաբար՝ անձնակազմի երկրորդ անդամի որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։

Տեղեկության համար նշենք, որ «NBC News»-ը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ամերիկյան F-15 տիպի կործանիչը վայր է ընկել Իրանի երկնքում։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նշել է, որ Դոնալդ Թրամփը տեղեկացված է Իրանում ամերիկյան ինքնաթիռի կործանման մասին։

Ավելի վաղ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել էր երկու ամերիկյան ռազմական ինքնաթիռ խոցելու մասին։