NBC News – ԱՄՆ վարչակազմը, ամենայն հավանականությամբ, քննարկում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև 10 000 ամերիկացի զինծառայողի դուրս բերումը
ԱՄՆ վարչակազմը, ամենայն հավանականությամբ, քննարկում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև 10,000 ամերիկացի զինծառայողի դուրս բերումը։ Այս մասին տեղեկացնում է NBC News-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ ռազմական ներկայության կրճատմանը Լեհաստանում և Ռումինիայում։
NBC News-ի աղբյուրների խոսքով՝ եթե այս առաջարկը ընդունվի, այն «կարող է ուժեղացնել այն մտավախությունը, թե Միացյալ Նահանգները լքում է իր վաղեմի եվրոպացի դաշնակիցներին, որոնք Ռուսաստանին դիտում են որպես աճող վտանգ»։
«Նախագահը մշտապես վերանայում է տեղակայումները և առաջնահերթությունները, որպեսզի համոզվի, որ Ամերիկան առաջին տեղում է», – հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բրայան Հյուզը՝ NBC News-ին տված հարցազրույցում։