NBC News. ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում է Եվրոպայում ամերիկյան զորքերի մոտ մեկ երրորդով կրճատումը

12:51, 18.09.2026

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում է Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը մոտ մեկ երրորդով կրճատելու հարցը,- հաղորդում է NBC News-ը։

ԱՄՆ ռազմական կոնտինգենտի 25,000 կամ ավելի զինվորներով կրճատումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի դաշնակիցները խոսում են Ռուսաստանից եկող աճող սպառնալիքի մասին։

Ըստ ԱՄՆ և Արևմուտքի յոթ ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Պենտագոնը քննարկում է արմատական ​​ծրագիր, որը նախատեսում է ամերիկյան ինքնաթիռների, նավերի, զենքի և տասնյակ հազարավոր զինվորականների դուրսբերում Եվրոպայից։ Այնուամենայնիվ, որոշ աղբյուրներ նշում են, որ կոնտինգենտի մինչև կեսը՝ մոտ 40 000 զինվոր, կարող է դուրս բերվել Եվրոպայից։ Եթե ծրագիրը կյանքի կոչվի, դա կարող է լինել Եվրոպայում գտնվող մոտ 80 000 ամերիկացի զինվորական կոնտինգենտի ամենամեծ կրճատումը Սառը պատերազմի ավարտից ի վեր։

Նմանատիպ