Նախորդ տարվա համեմատ, 2017 թվականին բյուջե է մտել 12 տոկոսով ավել գումար
Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, 2017 թվականի բյուջեն ինչպես կատարվել է եկամուտների, այնպես էլ ծախսերի մասում: Մասնավորապես, 131 միլիոն լարի է գերազանցումը եկամուտների տեսանկյունից:
Նախորդ տարվա համեմատ, բյուջեում 12 տոկոսով ավել գումար է մտել: Դրա հետ մեկտեղ, նախատեսված 3.5 տոկոսի փոխարեն, բյուջեի դեֆիցիտը կազմել է 3 տոկոս:
Այսօր անցկացված ճեպազրույցին, Բախտաձեն խոսել է տնտեսությունում գրանցված միտումների մասին: Մասնավորապես, արտահանման աճը 2017 թվականին կազմել է 29 տոկոս, իսկ տուրիզմի եկամուտների աճը՝ 27 տոկոս:
2018 թվականի հունվարի 19-ին, Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն ամփոփել է 2017 թվականի ֆիսկալ տարին: