Նախնական տվյալներով, համամասնական համակարգով անցկացված ընտրություններին անվավեր քվեաթերթիկների միջին տոկոսային գործակիցը 3,28 տոկոս է, իսկ մեծամասնականինը՝ 4,14
Նախնական տվյալներով, նոյեմբերի 8-ի դրությամբ, 2020 թվականի խորհրդարանական համամասնական համակարգով անցկացված ընտրություններում, անվավեր քվեաթերթիկների միջին տոկոսային գործակիցը 3,28% է, իսկ մեծամասնական համակարգով անցկացված ընտրություններում անվավեր քվեաթերթիկների տոկոսային գործակիցը`4,14%,- այս մասին տեղեկությունը տարածում է ԿԸՀ-ը:
Նրանց խոսքով, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Վրաստանում անցկացված ընտրությունների համաձայն, պատրաստել է անվավեր քվեաթերթիկների վերաբերյալ վիճակագրություն: Տվյալները ներառում են անվավեր քվեաթերթիկների միջին տոկոսային ցուցանիշները 2002 թվականից մինչ օրս:
Ըստ ԿԸՀ-ի, վերջնական տվյալները կհրապարակվեն Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփումից հետո:
«ԿԸՀ-ի կողմից մշակված տեղեկատվության հիման վրա պարզ է դառնում, որ խորհրդարանական ընտրություններում գրանցված անվավեր քվեաթերթիկների քանակը էապես չի տարբերվում այլ ընտրություններին անվավեր քվեաթերթիկների միջին ցուցանիշից, օրինակ`2016 թվականի նույն տվյալների համեմատ, համամասնական մասում նվազեցված է 0,15 % -ով, իսկ մեծամասնական կարգով անցկացված ընտրությունների հետ համեմատ ավել է՝ 0,03 տոկոսով:
Հատկանշական է նաև այն փաստը, որ այս տարի ընտրությունների օրը ընտրողներին երկու քվեաթերթիկ է տրվել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար և՛ մեծամասնական, և՛ համամասնական ընտրակարգերով: Այնտեղ, որտեղ անց էին կացվում սակրեբուլոյի միջանկյալ և քաղաքապետի արտահերթ ընտրություններ, ընտրողները ստացել են 3 քվեաթերթիկ, իսկ Աջարիայի տարածաշրջանում (վեց մունիցիպալիտետում) չորս քվեաթերթիկ ՝ երկուսը Վրաստանի խորհրդարանի և երկուսը ՝ Աջարիայի գերագույն խորհրդի ընտրությունների համար»,- նշել են ԿԸՀ-ում: