Նախնական տեղեկությամբ, Տղիբուլիում երկու հանքափորի զոհվելու պատճառ է դարձել օդի անբավարարությունը
Նախնական տեղեկությամբ, Տղիբուլիում երկու հանքափորի զոհվելու պատճառ է դարձել օդի անբավարարությունը:
Երկո բանվոր մահացել է այսօր առավոտյան, լուսաբացին:
Ինչպես նշել է Երկաթուղու նոր արհմիության նախագահ Վիտալի Գիորգաձեն, դեպքը տեղի չի ունեցել «Ջի-Այ-Ջի» գրուպի հանքավայրերում:
Տարածված տեղեկությամբ, դեպքը տեղի է ունեցել մասնավոր ընկերություններից մեկի բաց արդյունահանող ձեռնարկությունում:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հետաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նկատի ունի լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության նորմերի խախտում, որի արդյունքում վրա է հասել մահը: