Գուդաուրիում ճոպանուղին, որը շարքից դուրս է եկել մի քանի ժամ առաջ, ստուգել է «Սի Էյ ինթերնեշնալ» ընկերությունը, 2017 թվականի դեկտեմբերին:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Սանդրո Շելիան, ստուգման ժամանակ ճոպանուղին սարքին վիճակում էր և տրվել է նաև համապատասխան հավաստագիր:
Շելիայի տեղեկությամբ, հավանաբար շարքից դուրս է եկել ճոպանուղու արգելակը:
Ճոպանուղու վթարային կանգ առնելու հետեւանքով տուժել է շուրջ 10 մարդ:
Գուդաուրիում տուժածներից երկուսի առողջական վիճակը համեմատաբար ծանր է: Գոյություն ունեցող տեղեկությամբ, նրանք ունեն գլխի վնասվածքներ եւ կոտրվածքներ:
Տուժածներից երկուսը Ուկրաինայի, Ռուսաստանի չորս, Շվեդիայի մեկ եւ Վրաստանի մեկ քաղաքացի է, ով արդեն հեռացել է ամբուլատորիայից:
Տուժածներից մեկը հղի է:
Գուդաուրիում ճոպանուղու վնասման փաստի հիման վրա սկսվել է հետաքննություն:
Գուդաուրիում տուժածներին ուղղաթիռով
տեղափոխում են Թբիլիսի: