Նախնական գնահատականներով՝ Վրաստանի տարածքում թուրքական ինքնաթիռի կործանման պատճառը, հավանաբար, շարժիչի խափանումն է եղել
Նախնական տեխնիկական գնահատմամբ՝ Թուրքիայի ռազմական բեռնատար C-130 ինքնաթիռի վթարի պատճառը, որը տեղի է ունեցել Վրաստանի տարածքում, հավանաբար շարժիչների անսարքությունն է եղել։
Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը։
Ըստ լրատվամիջոցի՝ թռիչքի պահին շարժիչներում խնդիր չի արձանագրվել, ինքնաթիռը բարձրացել է մինչև 7333 մետր և մուտք գործել Վրաստանի օդային տարածք։ Այնուհետև, ըստ ամենայնի, չորս շարժիչ ունեցող ինքնաթիռի չորրորդ շարժիչը հանկարծակի դուրս է եկել շարքից, ինչը բարդացրել է օդանավի կառավարումը, առաջացրել է բարձրության և արագության կտրուկ փոփոխություն։
Ինքնաթիռի կառավարումը վերականգնելու փորձերի ընթացքում երկրորդ շարժիչում արձանագրվել է յուղի ճնշման խանգարում, ինչի հետևանքով այն շարքից դուրս է եկել՝ վնասելով ինքնաթիռի կառուցվածքը։
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռի պոչային հատվածը պոկվել է, իսկ երկրորդ շարժիչի պրոպելլերի մասերը խոցել են ֆյուզելյաժը և բաժանել օդաչուների խցիկը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Սիգնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին, թուրքական ռազմական ինքնաթիռը, որի борտում եղել է 20 զինծառայող, կործանվել է։ Ինքնաթիռը իրականացնում էր չվերթ Ադրբեջանից դեպի Թուրքիա։