Նախնական ձերբակալման մեկուսարան է այցելել Ղրղզստանի պատվիրակությունը
Նախնական ձերբակալման մեկուսարան է այցելել Ղրղզստանի պատվիրակությունը

Վրաստանի ներքին գործերի նախարարության, Թբիլիսիի նախնական ձերբակալման մեկուսարան է այցելել Ղրղզստանի պատվիրակությունը:

ՆԳՆ-ի լրատվությամբ, այցը իրականացվել է «բանտերի միջազգային բարեփոխում» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ:

Նշված պատվիրակության կազմում էին երկրի ժողովրդական պաշտպանը, կտտանքների կանխարգելման ազգային կենտրոնի և գերագույն դատարանի աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

«Պատվիրակության անդամները տեղում ծանոթացել են նախնական ձերբակալության մեկուսարանի աշխատանքի հետ:

Հյուրերը ուշադրությունը բևեռել են մեկուսարանում 24 ժամյա բժշկական ծառայության և բժիշկների պատրաստվածության վրա:

Պատվիրակության անդամները ընդգծել են նաև հոգեբանի աշխատանքի նշանակությունը և հայտարարել, որ մեկուսարանի պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: