Նախկին 12-րդ քրեակատարողական հիմնարկի տարածքում կբացվի այլընտրանքային մշակութային տարածք

Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի նախաձեռնությամբ այլընտրանքային մշակութային տարածք է բացվում Օրթաճալայում՝ նախկին 12-րդ քրեակատարողական հիմնարկի տարածքում` երկրում արվեստի և մշակութային կազմակերպությունների ստեղծագործական գործունեությանը աջակցելու նպատակով: Այս մասին տեղեկատվությունը տարածում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Սա աննախադեպ դեպք է Վրաստանում, երբ բանտի շենքում կհայտնվի մշակութային կենտրոն, իսկ այն տարածքում և այն վայրում, որը վրաց հասարակության մոտ տպավորված է որպես բացասական և ծանր պատմություններով վայր, կդառնա մշակույթի գործիչների եւ երիտասարդների հավաքների և ստեղծագործական գործունեության ակտիվ կենտրոն», – ասացին մշակույթի նախարարությունում:

Գերատեսչության տվյալներով, ցանկացած արվեստագետ կկարողանա օգտվել բազմաֆունկցիոնալ տարածքից:

«Պրոֆեսիոնալ կամ սիրողական խմբեր Թբիլիսիից եւ շրջաններից կկարողանան վայելել փորձերի տարածքը, ելույթներ ունենալ, համերգներ եւ ճանաչողական տարբեր միջոցառումներ անցկացնել:

«Այլընտրանքային մշակութային տարածք N12». Այսպես է կոչվում այս տարածքն այսուհետ: Այն կբացվի օգոստոսի 10-ին՝ Մառնեուլիի քաղաքապետարանի մշակութային կենտրոնի «Մարինա Ռևիա» ներկայացմամբ», – ասվում է տեղեկատվության մեջ: